«Իջեւանի քաղաքապետն իմ մանկության ընկերն է… ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ». Նիկոլ Փաշինյանը չի կողմնորոշվում


«Իջեւանի քաղաքապետն իմ մանկության ընկերն է… ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ». Նիկոլ Փաշինյանը չի կողմնորոշվում
Սեպտեմբեր 20 20:44 2019

Հեղափոխական իշխանությունները քիչ-քիչ հետ են կանգնում իրենց խոստումներից, սկզբունքերից որոնք հնչեցնում էին հեղափոխության օրերի: Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ընդդիմադիր այնպես էլ իշխանության գալուց հետո հայտնում էր, որ վերացվելու խնամի-ծանոթ-բարեկամ ինստիտուտը եւ բաջանաղապետությունը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվերից մեկի ժամանակ անդրադառնալով բարեկամներին աշխատանքի տեղավորելու ասել էր. «Կա Քաղաքացիական ծառայության մասին օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց՝ այս խոստումը կատարվե՞լ է, այո՛, լիարժեք 100  տոկոսով  կատարվել է»:

Սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ հակասում է իրեն: Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա անդրադառնալով իր քավորին Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակելուն ասաց. 

«Իջևանի նախկին քաղաքապետն այժմ հրաժարական է ներկայացրել, և նշանակվել  քաղաքապետի ժամանակավոր պատոնակատար, որը իմ մանկության ընկերն է։ Բայց Իջևանում որ կողմ էլ քայլեմ, կա՛մ մանկության ընկեր կլինի, կա՛մ դասարանցի, կա՛մ սանիկ, կա՛մ քավոր։ Գիտեք, Իջևանն իմ ծննդավայրն է, ես Իջևանում ծնվել և մեծացել եմ, էնտեղ ունեմ բազմաթիվ ընկերներ, բազմաթիվ հարազատներ, բարեկամներ, և շատ դժբար է գտնել էնպիսի տարբերակ, որը ինձ հետ որևէ ձևով կապված չլինի»: