ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը եւ Արթուր Ղազինյանն ինչ են քննարկում սրճարանում. լուսանկարներ, տեսանյութ


ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը եւ Արթուր Ղազինյանն ինչ են քննարկում սրճարանում. լուսանկարներ, տեսանյութ
Սեպտեմբեր 19 23:40 2019

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը այս պահին Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում հանդիպում է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան  Արթուր Ղազինյանի հետ: Ի դեպ, վերջինս աչքի է ընկնում իշխանությունների մասին սուր քննադատություններ հնչեցնելով:

Թե ինչ են քննարկում Արթուր Ղազինյանն ու Ռուբեն Վարդազարյանը մեզ չհաջողվեց պարզել:

 Ի դեպ, որ վաղը դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումն՝ արդյո՞ք գրավն ընտրվելու է որպես խափանման միջոց, թե՝ ոչ: Թեեւ պնդումներ չենք անում, որ նրանց հանդիպման օրակարգում այս հարցն է քննարկվում: 

Խոսվում է նաեւ այն մասին, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը մտերմիկ հարաբերությունների մեջ է ԱԱԾ նախկին տնօրենի հետ:



loading...