Հովիկ Աբրահամյանն արտահերթ «նիստ» է հրավիրել․ «Հրապարակ»

Հովիկ Աբրահամյանն արտահերթ «նիստ» է հրավիրել․ «Հրապարակ»
Սեպտեմբեր 19 09:08 2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնաբերեցինք, որ Ազգային ժողովի կայքում ԱԺ նախագահը դեռեւս Հովիկ Աբրահամյանն է։ «ԱԺ նախագահի կարգադրություններ» բաժնում տեղադրվել էր մի փաստաթուղթ, որով հայտնում են 2019 թ․ սեպտեմբերի 20-ին արտահերթ նիստ հրավիրելու մասին, օրակարգում Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցն է։

Կարգադրության տակ ստորագրված՝ «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան», ինչից պարզ է դառնում, որ ԱԺ աշխատակազմում ուղղակի «քոփի-փեստ» են անում հին փաստաթղթերը՝ առանց իրենց նեղություն տալու ստուգել տեքստում առկա անունները, ամսաթվերը, բովանդակությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...