Պայքար հակազգային ծրագրի դեմ. Միջադեպ համայնքների խոշորացման թեմայով քննարկմանը. «Ժամանակ»

Պայքար հակազգային ծրագրի դեմ. Միջադեպ համայնքների խոշորացման թեմայով քննարկմանը. «Ժամանակ»
Սեպտեմբեր 18 10:02 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս բավական հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի մասնակցությամբ: Վերջինս Արմավիրի զարգացման կենտրոնում մասնակցել է համայնքների խոշորացման թեմայով քննարկմանը, որին ներկա են եղել Արմավիրի մի քանի համայնքների ղեկավարներ:

Գիլոյանին հարցրել են, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կատարում իր խոստումը և հանրաքվեի չի դնում համայնքների խոշորացման հարցը: Գիլոյանը փորձել է հակադարձել, որ համայնքապետերն են դեմ խոշորացմանը, որ պահեն իրենց պաշտոնները, ինչին ի պատասխան՝ համայնքապետերից մեկը հայտարարել է, որ այդ իրենք են պաշտոնի կռիվ տալիս, իսկ ինքը պատրաստ է հրաժարական տալ և որպես շարքային քաղաքացի պայքարել կառավարության հակազգային ծրագրի դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

loading...