Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյան


Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյան
Սեպտեմբեր 18 00:37 2019

Հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգի հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել «Ինստագրամի» իր էջում։ Նա շնորհակալություն է հայտնել  հայրենակիցներին աջակցության համար:

Հիշեցնենք, որ Ղազախստանի մայրքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում մեր մարզիկը կողոսկրի կոտրվածքի պատճառով սեպտեմբերի 16-ին չկարողացավ մասնակցել չեմպիոնի կոչման համար եզրափակիչ գոտեմարտին:

 

«Հարգելի հայրենակիցներ, անչափ շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց՝ հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու: Աստված բոլորիս պահապան», - գրել է Ալեքսանյանը:



loading...