ՃՏՊ Վեդի քաղաքում. տուժածներ չկան

ՃՏՊ Վեդի քաղաքում. տուժածներ չկան
Սեպտեմբեր 17 20:45 2019

Սեպտեմբերի 17-ին, ժամը 14:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմիտասի փողոցի վերջնամասում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յուրիկ Մ., ծնված 1958 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:  

loading...