ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին. կա զոհ


ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին. կա զոհ
Սեպտեմբեր 17 10:43 2019

«911» ծառայություն սեպտեմբերի 17-ին, ժամը 00։04-ին  տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Հ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվելով հայտնվել դաշտում։

 

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ 

 



loading...