Գիլոյանը Արթուր Ալեքսանյանի մասին. Վաղը դեռ ոսկե մեդալով ենք նկարվելու (լուսանկար)

Գիլոյանը Արթուր Ալեքսանյանի մասին. Վաղը դեռ ոսկե մեդալով ենք նկարվելու (լուսանկար)
Սեպտեմբեր 15 23:36 2019

Կարեն Գիլոյանը Facebook-ում լուսանկար է հրապարակել Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ: Հիշեցնենք, որ մեր ըմբիշը այսօր կողոսկրի վնասվածք էր ստացել և հնարավոր է վաղը չկարողանա մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար:

«Սա դեռ այսօր է։ Վաղը ամենակարևոր գոտեմարտն է լինելու։ Հետո էլ ՈՍԿԵ մեդալով ենք նկարվելու», - գրել է Գիլոյանը:

 
 

 

Լավագույնի կոչման համար գոտեմարտը տեղի կունենա վաղը: Արթուրի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևն է:

loading...