Արթուր Ալեքսանյանը մտադիր է վնասվածքով մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար


Արթուր Ալեքսանյանը մտադիր է վնասվածքով մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար
Սեպտեմբեր 15 22:46 2019

Հունահռոմեական ոճի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չնայած վնասվածքին, մտադիր է վաղը պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որում նշել է Արթուրի հետ հեռախոսազանգ ունենալու մասին:

 

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արթուր Ալեքսանյանի հետ։ Ինչպես նախորդ գրառմանս մեջ հայտնել էի, Արթուրը ծանր վնասվածք է ստացել, սակայն ինձ համար բացարձակապես զարմանալի չէ, որ մեր ըմբիշը մարտական է տրամադրված և մտադիր է վաղը գոտեմարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Բայց, այնուամենայնիվ, վերջնական որոշումն Արթուրը կկայացնի վաղն առավոտյան՝ բժիշկների հետ խորհրդակցությունից հետո։ Իմ և ձեր անունից Ճերմակ արջին հայտնեցի, որ մեզ համար, առաջին հերթին, կարևոր է նրա առողջությունը, բացի այդ, Արթուրն արդեն վաղուց հերոսացել է մեզ համար՝ անկախ այն բանից, կգոտեմարտի վաղը, թե ոչ։ Ի վերջո, չմոռանանք նաև, որ առջևում Օլիմպիական խաղերն են։

Արթո՛ւր ջան, մենք քեզ հետ ենք, դո՛ւխով» - գրել է Հայրապետյանը:

Հիշեցնենք` եզրափակչում Արթուրի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող, այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևը։ 97 կգ քաշային կարգի երզրափակիչը կկայանա վաղը։



loading...