Աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ԱԱ-ում դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասնելով իրանցի Մոհամադհադի Սարավիի նկատմամբ:
Կիսաեզրափակչում Ալեքսանյանը կմրցի կա՛մ ֆրանսիացի կա՛մ վրացի ըմբիշի հետ:
Ալեքսանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Ալեքսանդր Հրաբովիկին:
1/16 եզրափակչում Ալեքսանյանը 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ֆինն Էլիաս Կուոսմանենի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում 4:2 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Ջենկ Իլդեմի նկատմամբ: