Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են՝ Mazda-ն, Opel-ը և Lada-ն. կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են՝ Mazda-ն, Opel-ը և Lada-ն. կա 5 վիրավոր
Սեպտեմբեր 14 19:35 2019

Այսօր, սեպտեմբերի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են Mazda մակնիշի 88 OC 080 համարանիշի, Opel մակինիշի 35 FQ 453 համարանիշի և Lada Priora մակնիշի 35 NP 109 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ․ Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

loading...