Հայկական հեռուստաալիքներով Իտալիայի առաջնություն չի հեռարձակվի. հայտնի են պատճառները


Հայկական հեռուստաալիքներով Իտալիայի առաջնություն չի հեռարձակվի. հայտնի են պատճառները
Սեպտեմբեր 13 15:50 2019

Նախորդ մրցաշրջանում Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները Հայաստանում ցուցադրում էր 5-րդ ալիքը: Այս մրցաշրջանում հեռարձակումը դադարեցվել է: Նախորդ տարի 5-րդ ալիքը միջնորդի միջոցով էր պայմանավորվել և հեռարձակում էր Ա Սերիայի հանդիպումները: Այս տարի միջնորդը «խաղից» դուրս եկավ և պետք էր միանգամից բանակցել Ա Սերիայի հետ, որպեսզի 5-րդ ալիքը նորից դառնա վերահեռարձակող:

Սակայն բանակցությունների վերջնական փուլում պարզ դարձավ, որ Հայաստանը չի կարող դառնալ վերահեռարձակող: Անդրկովկասում Իտալիայի առաջնության հեռարձակման բացառիկ իրավունքը պատկանում է թուրքական SARAN ընկերությանը, որը զբաղվում է նմանատիպ հարցերով, ուստի հնարավոր չեղավ բանակցել թուրքական կողմի հետ՝ հասկանալի պատճառներով:

Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխվելու մասին լուրը 5-րդ ալիքի համար բանակցությունները վերսկսելու ևս մեկ առիթ տվեց: Սակայն պատասխանը մնաց նույնը. «Հայկական հեռուստալիքներով Իտալիայի առաջնության հեռարձակումը բացառված է»,- գրված է պաշտոնական նամակում:

vnews.am



loading...