Ինչ էր անում ԱՄՆ նախկին դեսպան Միլզն ինքնիշխանների կողքին Տորոնտոյում՝ Հայաստանում պետական հեղաշրջման մասին ֆիլմի պրեմիերային. Մ. Հակոբյան


Ինչ էր անում ԱՄՆ նախկին դեսպան Միլզն ինքնիշխանների կողքին Տորոնտոյում՝ Հայաստանում պետական հեղաշրջման մասին ֆիլմի պրեմիերային. Մ. Հակոբյան
Սեպտեմբեր 12 22:21 2019

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Տորոնտոյում կայացած՝ Հայաստանում պետական հեղաշրջման մասին ֆիլմի պրեմիերայից լուսանկար, որտեղ պատկերված են մշակութային, քաղաքական գործիչներ, և հարցրել, թե ինչ էր անում ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Այդ գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Տեղի-անտեղի ինքնիշխանությունից խոսացող և ինքնիշխանություն ճոճող իշխանությունը կարո՞ղ է բացատրել, թե Տորոնտոյում (Կանադա) կայացած Հայաստանում պետական հեղաշրջման մասին ֆիլմի պրեմիերային ի՞նչ էր անում ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզը (նկարում` ձախից առաջինը): Հարց է չէ՞ առաջանում. ինքնիշխանների կողքն ի՞նչ գործ ունի այլ պետության բարձրաստիճան դիվանագետը:

 

Իսկ եթե ընկերական շարժառիթներով էր ֆիլմի դիտմանը ներկայացել, կարելի՞ է իմանալ` ու՞մ ընկերն է դեսպան Միլզը` Աննա Հակոբյանի՞, Սերժ Թանկյանի՞, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանի, և այդ ե՞րբ են հասցրել այդչափ շփվել ու ընկերանալ, գաղափարակիցներ դառնալ, որ հեղաշրջման մասին ֆիլմը միասին են դիտում:

Իսկ միգուցե դեսպան Միլզը ներկա էր, որովհետև Հայաստանում իր դիվանագիտական ծառայության ընթացքում տեղի ունեցած պետական հեղաշրջմանն ակտիվ մասնակցություն ունե՞ր` ի հակառակ մամուլում և փորձագիտական դաշտում առկա բազմաթիվ պնդումների, որ 2018-ի հեղաշրջումն արտաքին շահառուներ ուներ և դրանց մասին Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հերուքմների: Կարո՞ղ է սա կուրատորի հանդիպում էր իր ցանցի հետ:

Ամեն դեպքում, Հայաստանի ներկայիս ինքնիշխանները պարտավոր են այս հարցին հստակ պատասխան տալ: Նաև խիստ ցանկալի է, որ պատասխանեն` արդյո՞ք Աննա Հակոբյանը Սերժ Թանկայնին չի զգուշացրել, որ նա անլրջացնում է 2018-ի պետական հեղաշրջման համաշխարհային ընկալումը, որովհետև Սերժ Թանկայնի տրամաչափի համաշխարհային աստղը մինչև հիմա չի կատարել վարչապետ Փաշինյանին տրված իր խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում»:



loading...