Արագածոտնի մարզում բախվել են 53-ամյա ՌԴ քաղաքացու մոտոցիկլն ու 43–ամյա վարորդի Toyota-ն. մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց


Արագածոտնի մարզում բախվել են 53-ամյա ՌԴ քաղաքացու մոտոցիկլն ու 43–ամյա վարորդի Toyota-ն. մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Սեպտեմբեր 12 21:52 2019

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Գյումրի -Բավրա ավտոճանապարհի 45-րդ կմ հավածում բախվել են Գյումրիի բնակիչ, 43-ամյա Դավիթ Հարությունյանի վարած Toyota մակնիշի 35 PC 985 համարանիշի և ՌԴ քաղաքացի, 53-ամյա Էդգար Նովոպաշինի վարած Honda մակնիշի 1994 AO 50 RUS համարանիշի մոտոցիկլը, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքնիիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: