Դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին


Դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին
Սեպտեմբեր 12 18:25 2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հեռացել է խորհրդակցական սենյակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին:

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել է վերացնել երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը: Դատախազ Գևորգ Բաղդասարյանն, անդրադառնալով պաշտպանական կողմի միջնորդությանը, որը վերաբերվում է Սահմանադրական դատարանի որոշման ուժով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելուն և ընտրված խափանման միջոցը  վերացնելուն, նշել է, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան: Նա դատարանին խնդրել է մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը: