ՀԺ-ի նախկին խմբագիրն Արարատ Միրզոյանի մոտ աշխատանքի է անցել


ՀԺ-ի նախկին խմբագիրն Արարատ Միրզոյանի մոտ աշխատանքի է անցել
Սեպտեմբեր 12 17:25 2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոր ռեֆերենտ ունի: Մի քանի օր առաջ հայեցողական այս պաշտոնին նշանակվել է Լուսինե Բարսեղյանը: 

ArmDay.am-ի տեղեկություններով նա ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թեւոսյանի կինն է: Լուսինե Բարսեղյանը նախկինում զբաղեցնում էր վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրի պաշտոնը:

ArmDay.am-ը անդրադարձել էր ՀԺ-ի խմբագրի աշխատանքից ազատվելու են նշել էինք, որ նա հեռացել է ինչ-որ կոնֆլիկտի պատճառով, որի մանրամասները հարկ չենք համարում հրապարակել: Լրատվամիջոցը նոր խմբագրի դեռ չունի: Թերթի գլխավոր խմբագիրը դե յուրե շարունակում է մնալ Աննա Հակոբյանը:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատակազմին, ապա նշենք, որ էլի նախադեպեր կան, որ ամուսիններից մեկը պատգամավոր է, իսկ մյուսը՝ նախագահի աշխատակազմում պաշտոն է զբաղեցնում: Խոսքը, մասնավորապես, գորգերի «փարթիից» հայտնի Հռիփսիեմ Գրիգորյանի մասին է, որի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, Արարատ Միրզոյանի խորհրդականն է:

Փաստորեն, խնամի-ծանոթ-բարեկամի սկզբունքը նոր Հայաստանում դեռ շարունակվում է: Սակայն, ընդգծենք, որ եւ ռեֆերենտի, եւ՛ խորհրդականի պաշտոնները հայեցողական են եւ պաշտոնյան ինքն է ընտրում, թե ով պետք է զբաղեցնի այդ պաշտոնները, բայց եւ քաղաքակիրթ երկրներում լինում են նախադեպեր, որ այդ պաշտոնների համար եւս մրցույթ է հայտարարվում: