Հասմիկ Ղահրամանյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ


Հասմիկ Ղահրամանյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Սեպտեմբեր 12 16:56 2019

ՀՀ Ազգային ժողովը Հասմիկ Ղահրամանյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին ընթացող ԱԺ նիստում հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

 

«132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 106-ը: Հասմիկ Ղահրամանյանի օգտին կողմ է քվեարկել 103, դեմ՝ 3 պատգամավոր»,- ասաց Հովակիմյանը:

 

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունն առաջարկել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: