Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի կարգադրությամբ առանց համարանիշի Ford Mustang-ը տեղափոխվեց ՃՈ պահպանվող հատուկ տարածք


Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի կարգադրությամբ առանց համարանիշի Ford Mustang-ը տեղափոխվեց ՃՈ պահպանվող հատուկ տարածք
Սեպտեմբեր 12 15:16 2019

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Դավիթ Ավագյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Ford Mustang մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը Երևանում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները. ավտոմեքենան վարում հանդիպակաց, առանց համարանիշների, երբեմն էլ երթևեկում է մայթերով։ Երևանի ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն արձագանքեց ահազանգերին և օրինախախտ վարորդը հայտնաբերվեց և ավտոմեքենայով «հանգրվանեց գաի պլաշչադկայում»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Սարի Թաղի 9-րդ փողոցի բնակիչ Սուրեն Մաթևոսյանն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com