ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ օրինագիծը


ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ օրինագիծը
Սեպտեմբեր 12 12:43 2019

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը ներկայացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Օրենքի նախագծով առաջարկվում է ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտում համարել մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի ոչ թե երկու, այլ երեք կամ ավելի խախտումները:



loading...