Հանրապետությունում եղանակը աստիճանաբար կտաքանա 6-7 աստիճանով


Հանրապետությունում եղանակը աստիճանաբար կտաքանա 6-7 աստիճանով
Սեպտեմբեր 12 12:22 2019

Հայաստանի բոլոր մարզերում Սեպտեմբերի 14-17-ն ընկած ժամանակահատվածում եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

 

«Արդեն սեպտեմբերի 17-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում Երևանում, օդի ջերմաստիճանը կհասնի +28․․․+30 աստիճանի»,- նշել է Սուրենյանը։