Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավաստել Է քաոսի վտանգն առանց գործարքի Brexit-ի դեպքում


Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավաստել Է քաոսի վտանգն առանց գործարքի Brexit-ի դեպքում
Սեպտեմբեր 12 12:12 2019

Եվրամիության կազմից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկրին սպառնում Է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի պակասությամբ, սահմանում բեռնափոխադրումների ընդհատումներով եւ զանգվածային բողոքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «կոշտ» Brexit-ին Միացյալ Թագավորության նախարարների կաբինետի նախապատրաստման պլանում, որը սեպտեմբերի 11-ին կառավարությունը հրապարակել Է ընդդիմության ճնշման ներքո:

 

«Թարմ մթերքի որոշ տեսակների մատչելիությունը կնվազի: Կա այն բանի ռիսկը, որ խուճապային գնումները ընդհատումների կհանգեցնեն պարենային մատակարարման հարցում»,- նշված Է փաստաթղթում:

 

 

Առանձնապես բարդ իրավիճակ կստեղծվի բժշկական պատրաստուկների հարցում: Նաեւ կառավարությունը զգուշանում Է, որ առանց գործարքի Եվրամիությունից դուրս գալը կհանգեցնի այն բանին, որ բեռնատարները Լա Մանշը կանցնեն մինչեւ երկուսուկես օրվա տեւողությամբ ուշացումներով, իսկ այդ իրադրությունը կարող Է տեւել մինչեւ երեք ամիս: Բացի դրանից բարդություններ կունենան այն ուղեւորները, որոնք երկրից կհեռանան նավահանգիստներով եւ օդանավավակայաններով, իսկ երկրի որոշ տարածաշրջաններում վառելիքի պակաս կզգացվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: