Թրամփը հետաձգեց չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը


Թրամփը հետաձգեց չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը
Սեպտեմբեր 12 12:01 2019

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել Է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը հոկտեմբերի 1-ից հետաձգել մինչեւ 15-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է իր Twitter-ում:

 

«ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի խնդրանքով, ինչպես նաեւ այն բանի կապակցությամբ, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հոկտեմբերի 1-ին նշելու Է իր 70-ամյակը, մենք պայմանավորվեցինք, որպես բարի կամքի դրսեւորում, 250 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը (25 տոկոսից մինչեւ 30 տոկոս) հոկտեմբերի 1-ից հետաձգել մինչեւ 15-ը»,- գրել Է Թրամփը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի Պետխորհրդի Մաքսային սակագների կոմիտեի հայտարարությունը, Չինաստանի կառավարությունն իր հերթին որոշել Է սեպտեմբերի 17-ից վերացնել 25-տոկոսանոց մաքսերն ԱՄՆ-ից ներկրվող 16 ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, պեստիցիդների եւ լուբրիկանտների նկատմամբ: Մաքսերը սահմանվել Էին 2018 թվականին: Ցանկի մեջ չեն մտել ԱՄՆ-ի արտահանման կարեւոր ճյուղերը. սոյան, խոզի միսը եւ եգիպտացորենը:

 

Կոմիտեն շարունակում Է քննության առնել ապրանքների նոր ցուցակներ, որոնք չեն հարկվի մաքսերով: Նոր բացառումների մասին կհայտարարվի ավելի ուշ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: