Դադարեցվեցին Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները


Դադարեցվեցին Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները
Սեպտեմբեր 12 10:18 2019

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի սեպտեմբերի 12-ի նիստի սկզբում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

 

«Հիմք ընդունելով պատգամավորի դիմումը, և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով, այսուհետ դադարած ենք համարում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորի լիազորությունները: Այս մասին համապատասխան գրություն եմ ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին»,- ասաց Գրիգորյանը:

 

Օգոստոսի 30-ին Էդգար Առաքելյանը հայտնել է պատգամավորական մանդատը վայր դնելու որոշման մասին՝ վստահեցնելով, որ որոշումը բացառապես իրենն է ու պարտադրված չէ որևէ մեկի կողմից: