Ջասթին Թրյուդոն հայտարարել է Կանադայի խորհրդարանի լուծարման մասին


Ջասթին Թրյուդոն հայտարարել է Կանադայի խորհրդարանի լուծարման մասին
Սեպտեմբեր 12 00:36 2019

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է նախընտրական արշավի մեկնարկի մասին: Նա գեներալ-նահանգապետին խնդրել է լուծարել խորհրդարանը: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

Կանադայի գեներալ-նահանգապետի հետ հանդիպման ժամանակ վարչապետը նաև ներկայացրել է խորհրդարանը լուծարելու խնդրագիր, որն ընդունվել է: Սա նշանավորել է 40-օրյա նախընտրական արշավի մեկնարկը:

Ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: