Սիրուշոն հայտարարագրել է իր եկամուտները. ՀԺ


Սիրուշոն հայտարարագրել է իր եկամուտները. ՀԺ
Սեպտեմբեր 11 23:24 2019

Երգչուհի Սիրուշոն հայտարարագրել է իր եկամուտները: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ երգչուհին սկսել է հարկեր վճարել տեւական ժամանակ առաջ, նախքան Պետական եկամուտների կոմիտեի հայտարարություններն ու հորդորները:

 

ՀԺ-ն փորձեց տեղեկությունը ճշտել նաեւ Սիրուշոյի օգնական Նունե Խուրշուդյանից, սակայն օգնականը չցանկացավ մեր հարցերին պատասխանել: Նա լսելով «Հայկական ժամանակ» լրատվամիջոցի անունը եւս մեկ անգամ հարցրեց անվանումը, կտրուկ հայտնեց, որ զբաղված է եւ ոչ մի հարցի չի կարող պատասխանել, ապա անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է ինչ ՊԵԿ-ը դիմում է շոու բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս հայտարարագրեն իրենց եկամուտները: ՊԵԿ-ի հորդորներից հետո աստղերից մի քանիսն արդեն հասցրել են օրենքի դաշտ մտնել եւ իրենց գործունեությունը ծավալել  օրինական կերպով: Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ էլ ամեն կերպ փորձում են բացատրություններ գտնել, որպեսզի հարկերից խուսափեն: