Հիվանդանոցում մահացել է 70-ամյա տղամարդը, ում դանակահարել էր նախկին փեսան


Հիվանդանոցում մահացել է 70-ամյա տղամարդը, ում դանակահարել էր նախկին փեսան
Սեպտեմբեր 11 23:00 2019

Սեպտեմբերի 11-ին հիվանդանոցում մահացել է 70-ամյա Վոլոդյա Հարությունյանը, որը հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 30-ին` «աջ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, աջ ձեռքի 1-ին մատի կտրած վերք, պարանոցի առաջային շրջանի լաթաձև պատռած վերք» ախտորոշմամբ:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օգոստոսի 30-ին, ժամը 22:50-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հայտնել էին, որ նշված ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի բնակիչ, Վ. Հարությունյանը:

Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում գտնվող ծիրանենիների այգու մոտ անհիմն վիճաբանության ժամանակ Վ. Հարությունյանի նախկին փեսան՝ նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Հակոբ Ալթունյանը, դանակով հարվածել էր Վ. Հարությունյանին՝ պատճառելով նշված վնասվածքները:

Նույն օրը կարճ ժամանակում Արարատի ոստիկանները՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ, հայտնաբերել էին Հ. Ալթունյանին և բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը: Փաստի առթիվ հարուցված քերական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

 

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:



loading...