Ավանի բնակիչը ապակե շշով հարվածել է 37-ամյա տղամարդու գլխին


Ավանի բնակիչը ապակե շշով հարվածել է 37-ամյա տղամարդու գլխին
Սեպտեմբեր 11 22:29 2019

Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 00.01-ին Ավանի Շահինյան փողոցում, վիճաբանության ժամանակ, Ավանի բնակիչ 35-ամյա տղամարդը ապակե շշով հարվածել է 37-ամյա մեկ այլ տղամարդու գլխին՝ պատճառելով վնասվածք:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 12.00-ին, Ծարավ Աղբյուրի փողոցից 35-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: