Խանութ մտած օտարերկրացին ծանոթանալու նպատակով վերցրել է 500.000 դրամ և հեռացել․ խարդախության դեպք Երեւանում

Խանութ մտած օտարերկրացին ծանոթանալու նպատակով վերցրել է 500.000 դրամ և հեռացել․ խարդախության դեպք Երեւանում
Սեպտեմբեր 11 22:11 2019

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, Նար-Դոսի փողոցում գտնվող ջեռուցման համակարգերի խանութ մտած հաճախորդը իբր ՀՀ դրամին ծանոթանալու և ուսումնասիրելու նպատակով վերցրել է 500.000 դրամ և հեռացել: 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խարդախություն կատարելու կասկածանքով, սեպտեմբերի 10-ին, ժամը 12.15-ին, Ֆրունզեի փողոցից բաժին բերման են ենթարկել երկու օտարերկրացու, որոնք տվել են խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կատարվում է քննություն:

loading...