«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրենի եւ վարչության պետի նկատմամաբ նոր քրգործ է հարուցվել (փաստաթուղթ)

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրենի եւ վարչության պետի նկատմամաբ նոր քրգործ է հարուցվել (փաստաթուղթ)
Սեպտեմբեր 11 22:20 2019

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության ղեկավար անձանց ՝ տնօրեն Արթուր Պողոսյանի եւ Ճանպարհային երթեւեկության խատումների վարչության պետ Արսեն Ղազարյանի,  նկատմամաբ նոր քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկանում ենք ArmDay.am-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից:

 Պարզվում է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նշյալ պաշտոնյաները 2019 թվականի մարտին պատրաստել են կեղծ փաստաթղթեր ընկերության 15 աշխատակցի բացակայության վերաբերյալ, որի արդյունքում վերջիններս աշխատանքից ազատվել են:

Այս մասին ոստիկանությունում հաղորդում են ներկայացրել ընկերության արդեն նախկին աշխատակիցներ Սիրակ Գրիգորյանը եւ Միքայել Պողոսյանը, ովքեր եւս այդ կեղծ զեկուցագրերի արդյունքում գործազուրկ են դարձել:

loading...