ԵԱՀԿ ներկայացուցիչը ՀՀ ոստիկանապետի տեղակալի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

ԵԱՀԿ ներկայացուցիչը ՀՀ ոստիկանապետի տեղակալի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները
Սեպտեմբեր 11 21:45 2019

ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների ստորաբաժանման ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի համայնքային ոստիկանության գծով խորհրդական Մոնա Նորնբերգը սեպտեմբերի 11-ին այցելել է ՀՀ ոստիկանություն է այցելել։ Նրան ընդունել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

 

Video Player
 

 

 

«Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ-ի և ՀՀ ոստիկանության համագործակցության ուղղություններն ու նախանշվեցին կատարվելիք աշխատանքները, մասնավորապես՝ ոստիկանության ծառայողների հմտությունների կատարելագործման ուղղություններով։
Հովհաննես Քոչարյանը բարձր գնահատեց համագործակցությունը, որի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ ծրարգրեր։ Նա հյուրերին ներկայացրեց նաև ՀՀ ոստիկանության ձեռքբերումները՝ գործունեության արդիականացման ուղղությամբ, մասնավորապես՝ պարեկային ոստիկանության մոդելի ներդրման ծրագրի և այլ ուղղություններով։
Հյուրերին ընդունեց նաև ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը։
Մոնա Նորնբերգը բարձր գնահատեց ոստիկանության այս ստորաբաժանման կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները։ Խոսվեց տեղեկատվության տրամադրման, լրագրողների հետ աշխատանքի և ոստիկանության գործունեության թափանցիկության հարցերի մասին։ Աշոտ Ահարոնյանը ընդգծեց, որ այս հարցում ոստիկանությունը գործում է բացառեպես օրենքի սահմաններում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։
Մոնա Նորնբերգը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և ստորաբաժանման կատարած աշխատանքի համար։ Բարձր գնահատելով ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը՝ Աշոտ Ահարոնյանը ներկայացրեց համագործակցության ընդլայնման այլ ուղղություններ ևս»,- նշված է հաղորդագրության մեջ։

loading...