Էրիկ Գրիգորյանը Նյու Յորքում կմասնակցի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին


Էրիկ Գրիգորյանը Նյու Յորքում կմասնակցի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին
Սեպտեմբեր 11 17:11 2019

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը սեպտեմբերի 22-ից 26-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գրիգորյանը կմասնակցի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին (Climate Action Summit), ինչպես նաև սեպտեմբերի 24-ին և 25-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ներքո իրականացվող՝ կայուն զարգացման բարձրաստիճան հատվածի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով: