Ավարտվել են Ազգային Ժողովի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները


Ավարտվել են Ազգային Ժողովի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները
Սեպտեմբեր 11 20:36 2019

ԱԺ աշխատակազմի ղեկավատ Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

 

«Մեծ ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ ավարտեցինք ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները, որոնք ուղղված են իրապես բարելավված և բարեփոխված, վատ ավանդույթներից զերծ, արդյունավետ կազմակերպական կառուցվածքի ձևավորմանը: Իրականացված կառուցվածքային բարեփոխումները նկարագրվում են հետևյալ բնութագրիչներով՝

1)ՀՀ Ազգային ժողովի կազմակերպական նոր կառուցվածքը բաղկացած է 14 առաջնային ստորաբաժանումներից (Ներառված չեն հանձնաժողովների և պատգամավորների գրասենյակները), որը նախորդ կառուցվածքի համեմատ պակաս է 2-ով:
2-Նոր կառուցվածքում 8 հաստիքով մեծացվել է պետական ծառայության հաստիքների քանակը, սակայն ընդհանուր հաստիքացուցակը 654 հաստիքից նվազել է 600-ի (Նկար 2): Չնայած մամուլում տեղ գտած բազմաթիվ ստահոդ տեղեկատվություններից մեկն այն էր, որ նվազեցվել են պետական ծառառության հաստիքները, մենք հայտարարում ենք, որ կողմնակից ենք բարձր մասնագիտացված աշխատանքի խրախուսմանը պետական ծառայության շրջանակներում:
3-Նախորդ հաստիքացուցակում ներառված 10 պետական ծառայության կրտսեր հաստիքի փոխարեն, նոր հաստիքացուցակում ներառել ենք՝ 26-ը: Մեր կողմից խրախուսվում է նորավարտ երիտասարդ կադրերով աշխատակազմի համալրումը: Ավելին, ունենք ծրագրեր ստեղծել ՀՀ Ազգային ժողովի ուսումնական կենտրոն՝ մեր ապագա կադրերի արդյունավետ պատրաստումը և վերապատրաստումը ապահովելու նպատակով,
4-Փորձագիտական և վերլուծական ներուժի զարգացում: Կառուցվածքում ստեղծվել է միասնական փորձագիտական և վերլուծական վարչություն, որի գործառույթներն են՝ աջակցել օրենքի վերաբերյալ մտքի առաջացումից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը տեղեկատվական, վերլուծական, փորձագիտական աջակցումը, ինչպես նաև հետօրենսդրական արդյունքների վերհսկողությունը,
5-Մասնագիտական ժամանակակից գործառույթներ են սահմանվել Հասարակայնության հետ կապերի և հեռահաղորդակցության նորաստեղծ վարչության համար, որը պետք է նպաստի առավել բաց և թափանցիկ հարաբերությունների ձևավորմանը հասարակության և խորհրդարանի միջև: Նոր ավելի արդյունավետ գործառույթներով են օժտվել քաղաքացիների նամակների բողոքների արձագանքման ստորաբաժանումը:
6-Մարդկային ռեսուրսների կառավարման նոր մշակույթի ձևավորման հիմք է դրվել: Նորացված ստորաբաժանումն իրականացնելու է այնպիսի նոր գործառույթներ, ինչպիսիք են՝ թեկնածուների թափանցիկ և ժամանակակից եղանակներով հավաքագրումը, նոր աշխատակիցների հարմարման(ադապտացիայի) գործընթացի իրականացումը, շարունակական ուսուցման և որակի բարելավման պլանավորված աշխատանքները, շահադրդման համակարգերի զարգացումը և բազմաթիվ այլ նորացված գործառույթներ,
7-Ֆինանսական կառավարման և հաշվառման նորացված վարչությունում միավորվել են Բյուջետային կառավարման և գնումների բաժինները: Նախկին կառուցվածքում վերջիններս 2-3 հոգանոց բաժիններ էին, որն անարդյունավետ է կառավարելիության նորմայի չափանիշի տեսանկյունից : Միավորման արդյունքում ունենք ծախսերի բյուջետային պլանավորումից մինչև վերջնական գնումների գործընթացի ամբողջական միասնական ցիկլի իրականացում, ինչպես նաև մեկ բաժնում 8 հաստիք, որը լրիվ համապատասխանում է կառավարելիության նորմայի չափանիշներին:
8-Գործառույթային և կադրային առումով հզորացվել է Ներքին աուդիտի ստորաբաժանումը: Վստահ ենք, որ առանց պատշաճ ներքին վերահսկողության հնրարավոր չէ ապահովել որակյալ կառավարում (նաև ISO 9001 ստանդարտների պահանջ է):
9-Բարձրացվել է աշխատակազմի միայն առավել ցածր աշխատավարձ ստացող աշխատակիցների (գործավարներ 10%, վարորդներ 7%) աշխատավարձը: Մենք կողմնակից ենք սոցիալական արդարությանը,
10-Ստեղծվել է «Զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային ծրագրերի և քաղաքացիական պաշտպանության բաժին»: Պատերազմող երկրի խորհրդարանը պետք է լիարժեք գործի նաև հատուկ պայմաններում: Ի դեպ ավելացվել են նաև քաղաքացիական պաշտպանության գործառույթները: Նախկին կառուցվածքում այս գործառույթների սահմանափակ մասը դրված էր Աշխատակազմի ղեկավարի մեկ օգնականի վրա միայն:
11-Վերանայվել, ինչպես նաև բազմաթիվ նոր և արդյունավետության բարձրացման գործառույթներով համալրվել է փոփոխված ստորաբաժանումների աշխատակցիների պաշտոնների անձնագրերը: Նպատակադրված ենք խրախուսել նոր մոտեցումներով, նոր գիտելիքներով, նոր ժամանակակից տեխնոլոգիական միջոցների կիրառման հմտություններով մասնագետների ներգրավումը աշխատակազմ:

*Կառուցվածքային փոփոխությանը հաջորդող քայլերից է լինելու կառավարման նոր մոդելի տեղադրումը, ինչպիսին է՝ գործընթացային կառավարումը (գործընթացների վերանկարագրման, ռեինժեներինգի միջոցով): Այն պետք է նպաստի աշխատակազմում որակական նոր ձեռքբերումներին:

Հ.Գ. Սկզբունքային ենք լավագույն աշխատակազմ ունենալու հարցում»