Ոստիկանական ուժերի կուտակում Ազգային ժողովի մոտակայքում Ամուլսարի համար երթին ընդառաջ (Նկարներ)


Ոստիկանական ուժերի կուտակում Ազգային ժողովի մոտակայքում Ամուլսարի համար երթին ընդառաջ (Նկարներ)
Սեպտեմբեր 11 17:52 2019

Հայկական բնապահպանական ճակատը այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 18:30-ին նախատեսում է երթ իրականացնել «Երթ Ամուլսարի համար. ոչ մի հետքայլ» կարգախոսով։ Ակցիայի երթուղին մեկնարկելու է ԱԺ հանրային այգուց։

Ժամը մոտ 17:00-ից Ազգային ժողովի մոտակայքում, մասնավորապես Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մերձակայքում տեղակայվել են ոստիկանական ուժեր, մասնավորապես՝ «ՊԱԶ» մակնիշի մի քանի ավտոբուսով ոստիկաններ և ոստիկանական մեքենաներ։ 

Բացի այդ, փակվել են Ազգային ժողովի դարպասները, իսկ բակում ոստիկանների թիվը սովորականից շատ է։



loading...