Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Սեպտեմբեր 11 16:05 2019

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 15-ի ցերեկը, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը՝ նույնքան կնվազի։

Երևանում սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 15-ի ուշ երեկոյան ժամերին, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Սեպտեմբերի 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: