«Զոմբի». օգտատերը՝ Ավանի փոխթաղապետին նամակ է գրել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


«Զոմբի». օգտատերը՝ Ավանի փոխթաղապետին նամակ է գրել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Սեպտեմբեր 11 15:20 2019

Աջափնյակի թաղապետի տեղակալ Արամ Մանուկյանի սկանդալային գրառումներից հետո հիմա էլ Ավան վարչական շրջանի թաղապետի տեղակալ Ներսես Պողոսյանն էլ աղմկոտ գրառումներ անում: Ի տարբերություն գործընկերոջ Պողոսյանը վարչապետի «թիկունքին» է կանգնում:

Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանի ֆեյսբուքյան էջում երկու  գրառում է կատարել, որը քննարկումների ու ենթադրությունների առիթ են դարձել։ Նա գրել է. «Ով ինձ զոմբի կասի իրա...» և «Ով Վարչապետիս բան կասի, կյանքով կդառնամ թշնամի!!!»։

Լրագրողների հետ զրույցում թաղապետը չի մանրամասնել, թե ում են ուղղված գրառումները, բայց նշել է՝ ում որ վերաբերում էր, ինքը արդեն տեսել է: «Հաստատ հասկացավ, որ պատերի տակ խոսելով չի, բայց չի արձագանքել, ի՞նչ արձագանքի, իրենք էն մակարդակի վրա են, որ կարողանում են մենակ պատերի տակ խոսել։ Ինքը ոչ իշխանական թիմից է, դրանց ընդդիմություն ասել չի կարելի, հանցագործ թիմն ա, որ ուզում են ինչ որ խաղեր տան, բայց չի ստացվում»,- ասել է նա։

Ֆեյսբուքահայությունը շատ բուռն է արձագանքել թաղապետի գրառմանն: Հայտնի օգտատեր Արտուշ Այդինյանն անգամ ֆեյսբուքով նրան գրել է «Զոմբի», բայց պատասխան չի ստացել: