Մեկնարկեց Արգավանդ-Շիրակ ճանապարհի շինարարությունը․ խոսնակ


Մեկնարկեց Արգավանդ-Շիրակ ճանապարհի շինարարությունը․ խոսնակ
Սեպտեմբեր 11 15:06 2019

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Պաշտոնապես մեկնարկեց Արգավանդ-Շիրակ ճանապարհի շինարարությունը։ 2,7 կմ երկարությամբ ճանապարհի մի մասը կազմում է 252 մետրանոց կամուրջը Հրազդան գետի վրայով։
Միջազգային դոնորների աջակցությամբ ընթացող շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 21 ամսում»։