Հովիկ Աբրահամյանի հետ կապված Փաշինյանին թվեր են ներկայացրել


Հովիկ Աբրահամյանի հետ կապված Փաշինյանին թվեր են ներկայացրել
Սեպտեմբեր 11 13:37 2019

Hayeli.am-ի տեղեկություններով,հեղափոխությունից  և կառավարության ղեկը ստանձնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետին և տնտեսական գծով խորհրդականին  հանձնարարել է ուսումնասիրել վերջին 10 տարիների՝Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշները:

 

8 ամիս հետո ողջ փաթեթը ներկայացրել են վարչապետ Փաշինյանին ,որտեղ բոլոր ցուցանիշներով և տվյալներով Հովիկ Աբրահամյանի վարչապետ եղած տարիներին են արձանագրվել տնտեսական ամենաբարձր ցուցանիշները:

Վարչապետը հանձնարարել է որոշ փաստեր նորից ուսումնասիրել: