Երևանում բախվել են մոտոցիկլն ու BMW-ն. մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց


Երևանում բախվել են մոտոցիկլն ու BMW-ն. մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Սեպտեմբեր 11 12:54 2019

Այսօր՝ սեպտեմբերի 11-ն, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Գյումրիի բնակիչ՝ 29-ամյա Սուրեն Մխիթարյանի վարած առանց համարանիշի միոտոցիկլը և Երևանի բնակիչ՝ 35-ամյա Էդվարդ Գալստյանի վարած BMW մակնիշի 74 DO 474 համարանիշի ավտոմեքենան, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Կարեն Խաչատրյանն ու Արայիկ Սարգսյանը։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մոտոցիկլավարին փրկել է սաղավարտը և հատուկ բաճկոնը, հակառակ դեպքում վնասվածքներն ավելի լուրջ կլիներ։ 



loading...