Օրը սկսում ենք Սևանի հոգեկան առողջության կենտրոնից․ Արսեն Թորոսյան


Օրը սկսում ենք Սևանի հոգեկան առողջության կենտրոնից․ Արսեն Թորոսյան
Սեպտեմբեր 11 12:10 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Օրը սկսում ենք Սևանի հոգեկան առողջության կենտրոնից։ Այն վերջերս է վերանվանվել հոգեկան առողջության կենտրոնի՝ Սևանի հոգեբուժարանից։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեր քաղաքացիների առողջությունով զբաղվելը մեր առաջնահերթություններից է։

Բարեփոխումները այս ոլորտում ներառում են մեր քաղաքացիների պահման պայմանների բարելավումը, նրանց նկատմամբ բժշկական անձնակազմի կողմից արժանապատիվ վերաբերմունքը, դեղորայքային ապահովումը, ինչպես նաև հասարակական կյանքին վերաինտեգրումը։

Նաև շատ կարևոր եմ համարում ոլորտի ապաինստիտուցիոնալացումը՝ համայնքային առողջության կենտրոնների զարգացմամբ։

 

Չկա առողջություն, առանց հոգեկան առողջության»։