Որոշել են «քամ բաք» անել Ֆելիքս Ցոլակյանի՞ն. «Հրապարակ»

Որոշել են «քամ բաք» անել Ֆելիքս Ցոլակյանի՞ն. «Հրապարակ»
Սեպտեմբեր 11 09:30 2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմքայլականների հետ վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել` արագացնել ընտրական եւ կուսակցությունների մասին օրենքների փոփոխությունների մշակումը: «Հանձնարարվել է Համազասպ Դանիելյանին հնարավորինս արագ` մինչեւ տարեվերջ, օրենքների հետ կապված աշխատանքն ավարտել։ Խնդիրը ոչ միայն Գյումրիում գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններն են, այլեւ բուն Երեւանը. ֆրակցիայում մտահոգություն կա, որ Երեւանի դեպքում ամեն րոպե հնարավոր են ֆորսմաժորային զարգացումներ:

Ի դեպ, ընթացքի մեջ է նաեւ տեղական անցանկալի ղեկավարների նկատմամբ օրենքի փոփոխությունների հարցը՝ օրենքի նորմով իքս քանակի ստորագրություններով, հարցը դնել հարաքվեի եւ համայնքապետին անվստահություն հայտնել։ Սակայն մտավախություն կա, որ այն կարող է տարածվել նաեւ Երեւանի քաղաքապետի վրա, ուստի դեռ ոտներս կախ ենք գցում: Կուսակցությունների մասով խստացվելու է գրանցման, մանավանդ՝ համագումարներ չանցկացնելու հարցը, ընդհուպ մինչեւ կուսակցության փակման դրույթ»,- ասաց իմքայլականը:

Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ «Իմ քայլը» ընդդիմությանը հակադրվելիք լուրջ թեկնածու չունի Գյումրիում, ուստի որոշել եք «քամ բաք» անել Ֆելիքս Ցոլակյանին։ «Այս պահին դեռ վաղ է այդ մասին խոսելը. մեր ուշադրությունն այս պահին սեւեռված է Ամուլսարի վրա»: Իսկ հանդիպման ժամանակ իսկապե՞ս Փաշինյանը խստիվ զգուշացրել է, որ որեւէ մեկը հույս չունենա, որ Ամուլսարի կամ մեկ այլ պատճառով ֆրակցիայից դուրս գալով՝ կարող է անկախ պատգամավոր դառնալ՝ մանդատն անպայման վայր եք դնելու։ «Նո քոմենթ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...