Էդգար Առաքելյանի՝ մանդատը վայր դնելու որոշումից հետո վարչապետը հանդիպել է խմբակցության դժգոհ անդամների հետ և հորդորել չհետևել Առաքելյանի օրինակին. «Ժամանակ»


Էդգար Առաքելյանի՝ մանդատը վայր դնելու որոշումից հետո վարչապետը հանդիպել է խմբակցության դժգոհ անդամների հետ և հորդորել չհետևել Առաքելյանի օրինակին. «Ժամանակ»
Սեպտեմբեր 11 08:02 2019

«Ժամանակ»-ը գրում է․

««Իմ քայլը» խմբակցության անդամ էդգար Առաքելյանի՝ մանդատը վայր դնելու մա­սին հայտարարությունից հե­տո վարչապետ Նիկոլ Փաշիnյանը հանդիպել է խմբակցության այն պատգամավոր­ների հետ, որոնք, իր կարծիքով դժգոհություններ ունեն կառավարության կողմից վարվող քաղաքականությունից:

Վարչապետը հորդորել է նրանց չհետևել Առաքելյանի օրինակին, ոչ միայն մանդատը վայր չդնելու, այլ նաև խմբակցությունից դուրս չգալու հարցում, հա­վաստիացնելով, որ կառա­վարության կողմից վարվող քաղաքականությունը շատ ճիշտ է, ուղղակի ինքը չի կա­րող որոշ նրբություններ բացահայտել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: