Ինչո՞վ է վտանգավոր թարթիչներ աճեցնելը


Ինչո՞վ է վտանգավոր թարթիչներ աճեցնելը
Սեպտեմբեր 11 00:42 2019

Մասնագետները զգուշացնում են, որ թարթիչների արհեստական աճեցումը կոպերի լուրջ վարակների կարող է հանգեցնել։

Թարթիչների աճեցման հետեւանքով առավել հաճախ հանդիպող խնդիրը բլեֆարիտն է՝ կոպերի բորբոքումը։ Այդ մասին նշում է բժիշկ-ակնաբույժ Էլիզաբեթ Հոուքսը։

Թարթիչները, ինչպես հայտնի է, կոչված են պաշտպանելու փոշուց եւ քիմիկատներից։ Սակայն արհեստական թարթիչների կիրառման ժամանակ օգտագործվող նյութերը խիստ վնասակար են կոպերի եւ աչքերի առողջության համար։

Բժիշկ Հոուքսը նշում է, որ պետք է խուսափել հաճախակի թարթիչներն աճեցնելուց, իսկ եթե կոպերի կարմրություն, այլ խնդիրներ եք նկատում, շտապ պետք է մասնագետի դիմել։ Բացի այդ, նա նշում է, որ խիստ կարեւոր է թարթիչների հիգիենային հետեւելը, լվանալ աչքերը հատուկ նյութերով, աչքերից կոսմետիկան հեռացնել որակյալ նյութերով։

Մասնագետը նշում է, թե ինչպես է պետք մաքրել աչքերը։ Նա նշում է, որ բամբակե սկավառակն անհրաժեշտ է դնել փակ աչքին, մի փոքր թողնել, ապա զգուշորեն, նուրբ շարժումներով մաքրել կոպն ու թարթիչը։

Բժիշկը նաեւ կոչ է անում ձեռքերով աչքերը հաճախ չտրորել, ինչը նույնպես կարող է աչքերի ինֆեկցիաների պատճառ դառնալ։

Կարեւոր է նաեւ հանել կոնտակտային լինզաներն աչքերը մաքրելուց առաջ։

Աղբյուր՝ Բուժինֆո