Հյուրերից շատերը Սուքիասյանի դստեր կարած հագուստներով էին․ լուսանկարներ


Հյուրերից շատերը Սուքիասյանի դստեր կարած հագուստներով էին․ լուսանկարներ
Սեպտեմբեր 11 00:29 2019

Օրերս համացանցի թոփ թեմա դարձած հարսանիքի հետ կապված նոր հետաքրքիր տեղեկություն ենք ստացել, գրում է Hraparak.am-ը: Պարզվում է, որ Խաչատուր Սուքիասյանի եւ Գագիկ Ծառուկյանի երեխաների հարսանիքին ներկա գտնվող կանանցից շատերի՝ այդ թվում հարսնաքույրերի եւ հարսնացուի երկրորդ հարսանեկան զգեստի հեղինակը Սուքիասյանի դուստրն է՝ Անկա Սուքիասյանը:

Վերջինիս մոդայի տունը կոչվում է Անկասա: Անկասայի բոլոր դերձակները շուրջ մեկ ամիս գրեթե օր ու գիշեր աշխատել են, որպեսզի հասցնեն կարել հյուրերի երեկոյան զգեստները: Գործը հատկապես աշխատատար էր, քանզի մեծ մասամբ մանրակրկիտ ձեռագործ աշխատանք էր պահանջում փայլերի եւ հուլունքների հետ: Լուսանկարներում պատկերված գրեթե բոլոր զգեստներն Անկասայի արտադրանքն են: