Շիրակի պետհամալսարանում շարունակվող բեսպրեդելը չի հետարքրքում իշխանությունների՞ն


Շիրակի պետհամալսարանում շարունակվող բեսպրեդելը չի հետարքրքում իշխանությունների՞ն
Սեպտեմբեր 11 00:17 2019

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Պարզվում է, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Ռուբեն Հայրապետյանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստով:Այո՛, քաղաքացի Հայրապետյանը ՀՊԸՀ նախկին ռեկտորն է (https://irakanum.am/…/%d5%b0%d5%ba%d5%bf%d5%b0-%d5%bc%d5%…/…) ում դեմ ,հավանաբար, քրեական գործ է հարուցվելու...

Պարոն Հայրապետյանի հետ կապված այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի հետհեղափոխական իշխանություններին բացարձակ չի հետաքրքրում Շիրակի պետհամալսրանը և նրա նախկին և ներկայիս ղեկավարների կողմից թույլտրված չարաշահումները և հանցագործությունները...Եթե նախկին իշխանությունների վարքագիծն այս հարցում հասկանալի էր, քանի որ "մեղադրվողը"՝ ՇՊՀ նախկին ռեկտորը ՀՀԿ մարզային կառույցի նախկին տխրահռչակ ղեկավար Սահակ Մինսայնն էր,ապա շատ զարմանալի է այս իշխանությունների մեղմ և "հովանավորչային" քաղականությունը նրա և վերջինիս ֆան-ակումբի ներկայացուցիչների նկատմամբ...

Մեկ տարուց ավել է հարուցված են մի քանի քրեական գործեր, բայց ասենք, մինչև հիմա քննիչները, օրինակ, չեն կարող 5 րոպեում բացահայտվող հանցագործությունը՝ կեղծ լիցենզիաներով մատուցվող կրթական ծրագրերը բացահայտել...Մեկ տարուց ավել է ճշտում են նախկին ռեկտորի կողմից 14 միլիոն դրամով գնված դիզելային գեներատորի իրական գինը ու մինչև հիմա չեն կարող ճշտել, այնինչ, համապատասխան մասնագետը դա կաներ 10 րոպեում...Գրադարանի գրքերի ոչնչացման վերաբերյալ ընդհանրապես որևէ քայլ չեն ձեռնարկում, երբ կան գրադարանի նախկին և ներկայիս տնօրենների գրեթե նույնաբովանդակ ցուցմունքները ու շատ հեշտ պարզվում է, թե ում թևթև ձեռամբ է ՇՊՀ-ի մոտ 139 հազար կտոր գրականությունից մնացել մոտ 60 հազար կտոր գրականություն...
ՇՊՀ-ի ներկայիս ռեկտորի ԺՊ-ի գործնեության վերաբերյալ ևս, ինչպես հասկանում եմ, ամեն ինչ արվում է ենթադրյալ հանցագործությունը ծածկադմփոցի անելու համար, ինչում շահագրգռված են թե՛ մարզային, թե՛ երևանյան որոշ պաշտոնյաներ...Այս թեմային շուտով կանդրադառնամ և մանրամասն կներկյացնեմ պարոն Սերոբյանի "քաջագործությունները", ով գրեթե կրկնօրինակելել է Երևանի Թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտորին... Սակայն, եթե վերջինիս դեմ շատ արագ քրեական գործ հարուցվեց, իսկ դատարանն էլ նրան մեղավոր ճանաչեց, ապա պարոն Սերոբյանի դեպքում գործը "կրիայի արագությամբ" է առաջ գում...

Մեկ տարուց ավել է երևանյան բուհերում բազմաթիվ պաշտոնյաների դեմ , ում կասկածում են անօրինականություններ և հանցագործություններ գործելու մեջ, գործեր են հարուցվում, դատարաններում վճիռներ կայացվում՝ իր բոլոր հետևանքներով...
Բայց Շիրակի Մայր բուհը, որքան հասկանում եմ, Հայաստանից դուրս է...Թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությունները բացահայտ պաշտպանում են սեփական բեսպրեդելշչիկներին, որոնք նույն թիմի ներկայացուցիչներ են և գործում են համատեղ՝ մեկը մյուսի անօրինականությունները և հանցագործությունները թաքցնելով...

Սակայն այս մարդկանց թիկումքում կանգնած նրանց հանցակիցները մեկ բան հաշվի չեն առել՝ մենք չենք լռելու... Իսկ որոշ տկարամիտ, ծախված և դեբիլ իրավապահների գործնեությունն իրենց իսկ դեմ է շուռ գալու...»։



loading...