Հավեսս փախավ, տրամադրությունս ընկավ, հարցս չեմ տալիս. ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ


Հավեսս փախավ, տրամադրությունս ընկավ, հարցս չեմ տալիս. ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ
Սեպտեմբեր 10 22:43 2019

Այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ զավեշտալ միջադեպերի պակաս չեղավ: Իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը հերթագրվել էր «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին հարցեր ուղղելու համար: Սակայն, երբ երկավ ավագանու անդամի հարց տալու հերթը նա անսպասելի հայտարարեց. « Հավեսս մի տեսակ փախավ, տրմադրությունս էլ ընկավ հարցս չեմ ուղղի»:

Լիլիթ Կիրակոսյանն իր հավեսը փախնելու պատճառ նշեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հարցադրումներն ուղղված նույն ՀՈԱԿ-ի ղեկավարին: Մինչ Լիլիթ Կիրակոսյանի ելույթը, Անի Խաչատրյանը նշել էր, որ խմբակցությունով այցելել են «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ, բարձրաձայնել են խնդիրներ: Ըստ Խաչատրյանի՝ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը շատ ջղաձիգ է արձագանքել: Ավագանու անդամի խոսքով՝ Նոր Հայաստանի կադրերի քայլերը միտված չեն նոր Հայաստան կառուցելուն: «Պահանջում եմ, որ կարգի հրավիրեք իրենց լիազորությունների սահմանները չճանաչող Ձեր կադրերին: Այս դեպքում խոսքը «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի մասին է, ուկմ լույսը խավարով է պատվել ու որի խավարը դժվար թե լույս առկայծի: Սա, ի դեպ, նրա ֆեյսբուքյան գրառումից մի հատված է»,- ասաց Անի Խաչատրյանը:

Արձագանքելով՝ Արմեն Բեգոյանն ասաց, որ Անի Խաչատրյանը ցեխ է շպրտում այն կառույցների վրա, որոնք դրական ցուցանիշներ են ապահովում: «Նրանք վիրահատության պահին ներխուժել են վիրահատարան, իսկ այդ դեպքում խոսել սանիտարական խնդիրներից՝ անընդունել է: Փողոցային հագուստով ներխուժել են, վիրավորել են բժիշկներին»,- ասաց նա: ՀՈԱԿ-ի տնօրենին ի պատասխան՝ Անի Խաչատրյանն ասաց, որ կառույցի աշխատակիցները ևս «փողոցային հագուստով էին»: Այնուհետ Անի Խաչատրյանը Արմեն Բեգոյանին հորդորեց «կարգի հրավիրվել»:

Իշխող խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանի պահվածքն իրականում տարօրինակ է, ինչ է նշանում հավեսս փախավ: Այսինքն նա ընտրվե՞լ է երեւանցու խնդիրները բարձրաձայնելու, լուծումներ առաջարկելու, թե՞ ըստ հավեսի եւ տրամադրության հարցեր հնչեցնելու համար: