Երկրաշարժից հետո բջջային կապի խնդիր է առաջացել. Շիրակի մարզպետը հորդորում է տեղեկությունները փոխանցել մարզպետարանին


Երկրաշարժից հետո բջջային կապի խնդիր է առաջացել. Շիրակի մարզպետը հորդորում է տեղեկությունները փոխանցել մարզպետարանին
Սեպտեմբեր 10 21:34 2019

911 ծառայությունը դեռևս որևէ ահազանգ չունի գրանցած Շիրակի մարզից։ Այս մասին ArmDay.am-ին փոխանցում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: 

«Համայնքապետերից ևս որևէ մտահոգիչ տեղեկատվություն չունենք։ Քանի որ բջջային կապի հետ խնդիր կար, խնդրում եմ Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով որևէ տեսակի վնասի առկայության տեղեկատվություն ունենալու դեպքում կիսվել մեր հետ։ Մարզային ԱԻՆ-ի և Ոստիկանության պատասխանատուների հետ հիմա խորհրդակցություն ենք անում»,- փոխանցեց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում։