Խոշոր վթար Արմավիրի մարզում․ Mercedes-ը բախվել է կայանված 06-ին․ կան վիրավորներ


Խոշոր վթար Արմավիրի մարզում․ Mercedes-ը բախվել է կայանված 06-ին․ կան վիրավորներ
Սեպտեմբեր 10 21:22 2019

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 07:00-ի սահմաններում Աղավնատուն գյուղի բնակիչ 51-ամյա Վարդան Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշալույս գյուղի 1-ին փողոցում բախվել է նույն գյուղի բնակիչ 29-ամյա Հայկ Ա.-ին պատկանող ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Վարդան Ս.-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 54-ամյա Հայկազ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն:

Վարոդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել 06-ի վարորդն ու նրա հարազատները:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:



loading...