Երկրաշարժի հետեւանքով Վանաձորում տան պատը ճաքել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ


Երկրաշարժի հետեւանքով Վանաձորում տան պատը ճաքել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Սեպտեմբեր 10 21:11 2019

Երկրաշարժի հետեւանքով Վանաձորում բնակելի տներից մեկի պատը ճաքել է: Այս մասին ArmDay.am-ը տեղեկանում է վանաձորցի իրավապաշտպան Արթուր Սաքունցից: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում։