Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ


Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը  ժամանել է Ստեփանակերտ
Սեպտեմբեր 10 19:53 2019

Սեպտեմբերի 10-ին եռօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությունը: Պատվիրակությանը «Մենք են մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

 

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ճանաչողական շրջայցեր՝ կրթական, մշակութային հաստատություններ և արտադրական հիմնարկներ:

Արցախի Հանրապետության

 

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին