Մահացած ծննդկանի բուժող բժիշկը երգչուհի Աննա Խաչատրյանի հայրն է. հարուցվել է քրգործ


Մահացած ծննդկանի բուժող բժիշկը երգչուհի Աննա Խաչատրյանի հայրն է. հարուցվել է քրգործ
Սեպտեմբեր 10 16:46 2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբԱյս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:30-ինՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասինոր հիվանդանոցում՝ ծննդաբերության ժամանակիր քույրը՝ Լուիզա Ավետիսյանըմահացել է:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ մահացած ծննդկանի բուժող բժիշկը՝ մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձական բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանը երգչուհի Աննա Խաչատրյանի հայրն է:

 

Նախնական տվյալներով՝ Լուիզա Ավետիսյանը՝ ծնված 1995 թ., մահացել է՝ 2019 թսեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:26-ին՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» կեսարյան հատումով ծննդաբերության ժամանակՆկատի ունենալովոր հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝  ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասովորը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։